Մարմնամարզություն և սպորտ
«Կարեւորը ինքնաբացահայտումն է»։ Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ
![«Կարեւորը ինքնաբացահայտումն է»։ Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ «Կարեւորը ինքնաբացահայտումն է»։ Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ](up/article/big/file_20047_8616645.jpg)
– Ելենա, ի՞նչ է յոգան եւ որտեղի՞ց են գալիս նրա արմատները:
– Մեզ հասած հիշատակություններից յոգան սանսկրիտերեն «յուջ» բառի արմատն է, որը նշանակում է կապ ստեղծել, շաղկապել կամ միացնել: Այն օգնում է մարդուն ինքնաբացահայտվելուն, ինքնահաստատվելուն, ինքնաբուժվելուն: Եթե յոգա ասելով հասկանում ենք կապ հաստատել, դա չի նշանակում, որ մարդը փորձում է իրեն կապել ինչ-որ էներգիաների հետ: Յոգայի հիմնական նշանակությունը կայանում է մարմնի եւ մտքի միջեւ կապի հաստատմանը, որպեսզի դրանց ներդաշնակությունը թույլ տա շարժվել ֆիզիկական կատարելությունից դեպի հոգեւոր կատարելություն:
– Յոգայով զբաղվել ցանկացողին ի՞նչ է պետք հասկանալ:
– Առաջին հերթին մարդը պետք է գիտակցի, որ յոգայով զբաղվելու համար կարեւոր է ներքին աշխարհի հետ կապի ստեղծումը՝ ինքնաբացահայտումը: Եթե անձը որոշել է զբաղվել յոգայով, ապա նա պետք է որոշակի խորքային փոփոխություններ մտցնի ապրելակերպի, մտածելակերպի, սննդակարգի մեջ: Պատանջալին, որպես յոգայի դասակարգող, մեզ հասցրել է ութ աստիճանյա յոգայի գաղափարը, որը կոչվում է Աշտանգա, այսինքն՝ ութ աստիճան: Առաջին փուլը յաման է, որը նշանակում է անձնական կարգապահություն, այսինքն՝ էթիկայի սկզբունքներ: Երբ մարդն ինքն իր վրա ընդհանրապես չի աշխատում, ինչ յոգայի մասին է խոսքը: Երկրորդ փուլը նիյաման է, որը սոցիալական կարգապահությունն է: Այն ունի հինգ սկզբունք՝ մաքրության պահպանում, բավարարվածություն, հոգեւոր կողմնորոշում, ինքնաճանաչում, հավատարմություն եւ խոնարհում: Երրորդ փուլն ասանաների էտապն է: Ասանան մարմնի ստատիկ դրությունն է: Դրանք նպաստում են մարմնի կայունությանն ու ճկունությանը: Ասանան ֆիզիկական մարմնի վիճակ է, կեցվածք: Չորրորդը պռանայամայի փուլն է՝ շնչառական վարժությունների համակարգն է: Հինգերորդը՝ պրատիյահարայի փուլն է՝ զգացմունքների վերահսկողությունն է: Վեցերորդը՝ դհարանա, որը կենտրոնացումն է եւ յոթերորդը՝ դհիյանա մեդիատացիան:
– Յոգան բաժանվում է բազմաբնույթ տեսակների, ո՞րն է ամենատարածված տեսակն աշխարհում եւ ի՞նչ տեսակներ կան:
– Աշխարհում ամենատարածված տեսակն Աշտանգա յոգան է եղել, որը դարերի ընթացքում ձեւափոխվել է եւ դրանից ստեղծվել են տարբեր ուղղություններ, որոնք բավական տարածում ունեն հատկապես արեւելյան աշխարհում: Դրանցից է Հաթ-հա տեսակը, որը նշանակում է ֆիզիկական հմտություն: Այդ յոգայի տեսակով էլ զբաղվում ենք մեր կենտրոնում: Դա ամենատարածվածն է Հայաստանում: Աշխարհում ճանաչված են եւ լայն տարածում ունեն՝ Բհակտի յոգան, Ջնանա յոգան, Կարմա յոգան եւ Ռաջա յոգան:
– Կա՞, արդյոք, կապ եկեղեցու եւ յոգայի միջեւ:
– Դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են: Կա տեսակետ, որ քրիստոնեությունը դեմ է յոգային: Դա հիմնավորվում է նրանով, որ յոգայի արմատները գալիս են հինդուիզմից: Յոգը ձգտում է լուսավորվելուն: Գուցե յոգան ունի կրոնական ծագումնաբանություն, բայց չմոռանանք, մենք զբաղվում ենք Հաթ-հա յոգայի տեսակով, որը միայն ֆիզիկականն է: Առաջին անգամ համակարգել է հնդիկ փիլիսոփա Պատանջալին՝ քրիստոնեությունից առաջ երկրորդ հազարամյակում եւ այդ մասին հիշատակել է «Յոգասուտրա» գրքում: Հիմա յոգան հիմնականում մատուցվում է այն մակարդակի վրա, որ կրոնի, հոգեւոր ուղղվածության եւ կողմնորոշման հետ կապ չունի: Իմ անձնական տեսակետով կարող եմ մեկնաբանել, որ յոգան պարզապես արվեստ է մարմինը զգալու, ճանաչելու եւ հետեւաբար, յոգան չի խոչընդոտում ոչ մի կրոնի, իսկ կրոնը՝ յոգային:
– Յոգան որքանո՞վ է խորքային Հայաստանում: Արդյո՞ք դա հետաքրքրում է մեր հայ հասարակությանը:
– Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում յոգայով հետաքրքրվողների բավական արագ աճ է գրանցվում: Կոնկրետ հոգեֆիզիոլոգիական պրակտիկաների հանդեպ մարդիկ ցուցաբերում են իրենց հետաքրքրությունը՝ հատկապես երիտասարդները: Գործում է Հայաստանի յոգայի ֆեդերացիան, որի սաներից եմ նաեւ ես: Հիմնադիրը Հակոբ Բաղդասարյանն է: Կան նաեւ տասը եւ ավելին յոգայի կենտրոններ: Մեզ մոտ յոգան հիմնականում մատուցվում է ավելի շատ սպորտային մակարդակի վրա, քանի որ պահանջարկն է այդպիսին: Որքան ազգի արմատները հին են, այդքան այդ ազգն ավելի կասկածամիտ է նորամուծությանը, հետեւաբար Հայաստանում, մեր ազգային ավանդույթից ելնելով, յոգան, համեմատ մյուս ազգերի, ավելի ազատ չի ընդունվում:
– Յոգայի բաղկացուցիչ մասերից է մեդիտացիան: Ո՞րն է կարեւորվում եւ ինչի՞ վրա է շեշտը դրվում Հայաստանում՝ մեդիտացիայի՞, թե՞ ֆիզիկականի:
– Մեդիտացիան յոգայի բարձրագույն փուլն է: Ցանկալի է մեդիտացիայով զբաղվեն մարդիկ, որոնք որոշակի պրակտիկաներ, հմտություններ ունեն յոգայի ասպարեզում: Մեզ մոտ հիմնականում Հաթ-հա յոգան խորքային մեդիտացիաներ չի ներառում, այլ ներառում է ֆիզիկական, շնչառական վարժություններ եւ որոշակի մեդիտատիվ վարժանքներ: Խորքային մեդիտացիաներ կատարվում են այն ժամանակ, երբ անձի մարմինն ու միտքը պատրաստ են դրան: Մեդիտացիան կատարյալ կենտրոնացած վիճակ է, որին հասնելու համար անձի ֆիզիկական մարմինն ու գիտակցությունը պետք է հավասարաչափ պատրաստ լինեն: Ներկա պահին մեր հասարակության համար նորաձեւ է մեդիտացիա կատարելը եւ շատ հմայիչ է թվում, սակայն դա խորհուրդ չի տրվում, քանի որ ինքնագիտակցության հետ խաղ անելը կարող է հասցնել մեծ չարիքի: Այդ իսկ պատճառով մենք շեշտը դնում ենք ֆիզիկական, շնչառական վարժանքների վրա եւ թեթեւ մեդիտատիվ վարժանքների վրա:
– Ի՞նչ է տալիս յոգան եւ ի՞նչ դրական փոփոխություններ կարող է ձեռք բերել յոգայով զբաղվողը:
– Յոգան առողջ ապրելակերպ է: Այն օգնում է վերականգնել առողջությունը: Այն հիանալի համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական էներգիայով, հավասարակշռում է դրական «յան» եւ բացասական «ին» էներգիաները: Մարդու կենսական ռիթմը համապատասխանեցնում է բնության ռիթմին: Յոգան օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, վերականգնել նյութափոխանակությունը եւ ստաբիլացնել էնդոկրին համակարգի աշխատանքը (հորմոնալ դաշտը): Այն օգնում է վերականգնել շնչառական համակարգի աշխատանքը, որը կատարվում է շնչառական վարժությունների հիման վրա: Յոգայի շնորհիվ կարելի է ձերբազատվել ողնաշարային որոշ հիվանդություններից, սթրեսներից եւ դեպրեսիաներից, վերականգնում է քունը եւ նպաստում է մարսողությանը, ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը: Այդ պրակտիկ կենսափիլիսոփայության շնորհիվ կարելի է ձերբազատվել անբավարարվածության զգացողությունից, ագահությունից, արհամարհանքից, նախանձից, խանդից, այլ բացասական հույզերից, որոնք բուն են դնում մեր գիտակցության մեջ եւ հիմք են շատ հիվանդությունների:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մարզումները` հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մարզումները` հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_57842_1240792.jpg)
Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...
![](images/calendar.png)
![Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները. armeniamedicalcenter.am Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55261_4177934.jpg)
Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով...
![](images/calendar.png)
![Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար. ankakh.com](up/article/small/file_48152_851006.jpg)
Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել. news.am Ինչո՞ւ մարզումներից հետո չի կարելի միրգ ուտել. news.am](up/article/small/file_42476_406311.jpg)
Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին...
![](images/calendar.png)
![Արագ նիհարելու տարբերակ. 1in.am Արագ նիհարելու տարբերակ. 1in.am](up/article/small/file_40109_4269177.jpg)
Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն այլընտրանք: Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած...
![](images/calendar.png)
![5 պատճառ՝ երեկոյան մարզասրահ այցելելու համար. med.news.am 5 պատճառ՝ երեկոյան մարզասրահ այցելելու համար. med.news.am](up/article/small/file_37278_6838487.jpg)
Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք...
![](images/calendar.png)
![5 մթերք, որոնք չի կարելի օգտագործել մարզասրահ այցելելուց առաջ. med.news.am 5 մթերք, որոնք չի կարելի օգտագործել մարզասրահ այցելելուց առաջ. med.news.am](up/article/small/file_36706_9396592.jpg)
Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք...
![](images/calendar.png)
![Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար. tert.am Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար. tert.am](up/article/small/file_36687_3781604.jpg)
Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին...
![](images/calendar.png)
![4 պատճառ յոգայով զբաղվելու համար. news.am 4 պատճառ յոգայով զբաղվելու համար. news.am](up/article/small/file_35897_1165544.jpg)
Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ...
![](images/calendar.png)
![Հավասարակշռության կորուստը կանխող 3 վարժություն. news.am Հավասարակշռության կորուստը կանխող 3 վարժություն. news.am](up/article/small/file_33894_9830774.jpg)
Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար: Եթե...
![](images/calendar.png)
![12 մարզական վարժություններ, որոնց գոյությանը դժվար է հավատալ. 1in.am 12 մարզական վարժություններ, որոնց գոյությանը դժվար է հավատալ. 1in.am](up/article/small/file_33546_9219890.jpg)
Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է...
![](images/calendar.png)
![Մարզիկի մտածողական մարզումը Մարզիկի մտածողական մարզումը](up/article/small/file_29659_9248660.jpg)
Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն...
![](images/calendar.png)
![Մարզիկի մոտիվացիան Մարզիկի մոտիվացիան](up/article/small/file_29662_9003192.jpeg)
Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է...
![](images/calendar.png)
![Շաբաթական 3 անգամ մարզանք անելը մեծապես նվազեցնում է դեպրեսիայի վտանգը. tert.am Շաբաթական 3 անգամ մարզանք անելը մեծապես նվազեցնում է դեպրեսիայի վտանգը. tert.am](up/article/small/file_32016_2975145.jpg)
Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն